We use cookies and other technologies on this website to enhance your user experience.
By clicking any link on this page you are giving your consent to our Privacy Policy and Cookies Policy.
Կատակում են Գյումրեցիները 图标

1.7 by Annaniks


2016年09月24日

关于Կատակում են Գյումրեցիները

“久姆里的笑话开玩笑Facebook群已经在智能手机上。”

Կատակում են գյումրեցիները նախաձեռնությունը սկիզբ է առել 2012 թվականին: Սկզբում ֆեսբուքում բացվեց խումբ: Խումբը մեզ է նվիրել Գյումրի Ինֆոտան համակարգող Լուիզա Պետրոսյանը:

Ինչու՞ հենց Կատակում են Գյումրեցիները: Սկզբում ուզում էինք միայն Գյումրվա կատակներ տեղադրել, որովհետեւ Գյումրեցի ենք:

Արսեն Վարդանյան Շիրակի բազե.

-Դեռեւս փոքր ժամանակից ունեցել եմ երազանք՝ անեկդոտների մեծ գիրք հրապարակել (նախագահ դառնալու երազանքս հլը մե կողմ դնեմ՝ ներկայիս նախագահի ականջից հեռու մնա, մարդ չիմանա): Պզդիկ ժամանակ միշտ կպատմեինք, Գյումրեցի դերասաններին օր հեռվից կտեսնեինք՝ մականուններով կհիշեինք՝ Ցեց, Նիկո, Իգոռիկ...Էն ժամանակ փոքր էինք՝ խելքներս ըդքան կհասներ, հմի դե ամոթ է ըդպես հիշենք մեծանուն դերասաններին: Հմի սիրուն ձեւով անցնել դառնալուց բարեւ կուդանք, կանցնինք, կդորմ էլ ամոթ կզգամ...

Ինչճօրա է, շատ չշեղվիմ, քանի բան ունիմ ըսելու՝ շուտմ ըսեմ: Հա՜, գուզեի գիրք ստեղծեի, որովհետեւ այլ մարզեր երտալուց հոգիս հանել էինք՝ անեկդոտ պատմե, հա անեկդոտ պատմե: Ես էլ ըսեցի էս մարդկանց բդի հաղորդակից դարձնեմ, թող իմանան, թող խնդան, լեննականցի եղնելը մեծ պատիվ է, էտ պատիվ պահելն է զոռ:

Էս խումբն օր ստեղծեցինք՝ առաջարկություն էղավ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կողմից, թե հբը Արսեն ջան, հավաքե՝ տպենք, մենք էլ անեկդոտներ ունինք մեր օրաթերթի մեջ: Իրար հետ դնենք, մեծ բանմ էղնի՝ հատընտիրի պես մե բանմ: Քոռն ի՞նչ գուզեր՝ ջուխտմ աչքի լույս: Մանկության առաջին երազնաքս ինչխօր թե իրականացման ճանապարհին է: Բայց թե լիքը խնդիրներ կան: Նախ չեմ ուզե հենց ըմբես գիրք հրապարակվի ու տարածվի: Գուզեմ, օր էտ գրքերը հասնին հասցեատերերին, կարդացող հատվածին՝ գրադարաններ, բուհ-եր, դպրոցներ, ու հատկապես սահմանամերձ գյուղեր: Հետո գուզեմ օր էտ գրքից ստացված շահույթն օգտագործվի Մինասի որմնանկարների պահպանության հարցում: Էն ժամանակ էլ Մինասը ժողովրդի համար է ստեղծագործել, հմի իրա ստեղծագործությունները պահելու կարիք կա, իսկ մյուս ժողովրդական ստեղծագործություններով՝ այս դեպքում անեկդոտներով, հույս ունիմ, օր հարցին թեթեւ լուծում կռնանք տանք: Շատ մեծ բան ըսեցի՝ տրամադրություններդ չքցեմ:

Մեկ էլ մե ռաջարկությունմ էլ կար: Պարոն Բարսեղյանն ըսավ, օր քաղաքի հայտնի մարդկանց սիրված անեկդոտները հավաքեմ, էտ պրոցեսը հլը օր ընթացքի մեջ է, բան չմնաց:

Մեկ էլ շատ կնեղվիմ, օր կսեն մե անեկդոտմ պատմե: Էս անեկդոտը հո դաս չէ, օր սերտեմ, գամ պատմեմ: Ինքնաբուխ բդի էղնի, օր համ ու հոտ տա, թե չէ ծույլիկ աշակերտի տպավորություն կթողնիս, էն ամենալավերը չես պատմե: Գիտեռք ընչի՞ ըսեցի ամենալավերը, որովհետեւ ամենալավերը պահի ու իրադրության տակ պատմվող անեկդոտներն են:

Հիմա ունենք հավելված եւ հույս ունենք կսիրվենք հասարակության կողմից

最新版本1.7更新日志

Last updated on 2016年09月24日

Նոր դիզայն
Ավելի քիչ գովազդ

翻译中...

更多应用信息

最新版本

请求 Կատակում են Գյումրեցիները 更新 1.7

上传者

U Kyaw Htet

系统要求

Android 4.0.3+

更多

Կատակում են Գյումրեցիները 屏幕截图

语言
订阅APKPure
第一时间获取热门安卓游戏应用的首发体验,最新资讯和玩法教程。
不,谢谢
订阅
订阅成功!
您已订阅APKPure。
订阅APKPure
第一时间获取热门安卓游戏应用的首发体验,最新资讯和玩法教程。
不,谢谢
订阅
成功!
您已订阅我们的邮件通知。