Ծրագիրը ներկայացնում է Արտաշես Քալանթարյանի պիեսների ռադիոբեմադրությունները
Ծրագիրը ներկայացնում է հայ հանրահայտ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանի (1931-1991) պիեսների ռադիոբեմադրությունները, որոնք կատարվել են Հայկական ռադիոյում։
Պիեսները բեմադրել են Գրիգոր Չալիկյանը, Խորեն Աբրահամյանը, Նիկոլայ Ծատուրյանը՝ մասնակցությամբ հայտնի դերասաններ Շահում Ղազարյանի, Խաչիկ Նազարեթյանի, Արթուր Ութմազյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Ռաֆայել Քոթանջյանի եւ ուրիշների։